Մաուրիցիո Սարրին «Լացիոյի» հետ քննարկում է պայմանագրի ժամկետի երկարաձգումը

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հռոմեական ակումբի հետ քննարկում է պայմանագրի երկարաձգման հարցը, հայտնում է Calciomercato-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը հանդիպել է «Լացիոյի» սեփականատեր և նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ։

Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը վճռական է տրամադրված գործակցությունը շարունակելու հարցում, սակայն Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ռոմայի» դեմ խաղում կրած պարտությունը (0:3) անորոշություն է մտցրել բանակցային գործընթացում։

Աղբյուրը նշում է, որ Լոտիտոն ու Սարրին կրկին կհանդիպեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, սակայն դժվար թե 63-ամյա մասնագետը երկարաժամկետ պայմանագիր կնքի։

Սարրիի գործող համաձայնագրի ժամկետը թիմի հետ լրանում է 2023 թվականի ամռանը: