Գարեթ Սաութգեյթը կարծում է, որ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել 2022 թվականի աշխարհի առաջնությունում։
«Այս շաբաթ մենք թիմին ասացինք. «Եթե մենք կարողացանք դուրս գալ կիսաեզրափակիչ, ապա կարող ենք դուրս գալ նաև եզրափակիչ: Եվ մենք դա արդեն արել ենք։ Եթե կարող ենք դուրս գալ եզրափակիչ, ապա ի զորու ենք հաղթել»: Դա ակնհայտ է.
Դա անելն աներևակայելի դժվար է, և մենք պետք է հնարավորինս իդեալական վիճակում լինենք։ Դա մարտահրավեր է մեզ համար։ Մրցաշարից առաջ պետք է լավ մարզավիճակ ձեռք բերենք։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ ամեն օր, որ անցկացնում ենք միասին:
Գիտենք, որ 3-4 տարի է՝ ստաբիլ արդյունքներ ունենք։ Անգլիան այն թիմերից է, որն ի զորու է հաղթել ԱԱ-2022-ում, և կարծում եմ, որ այդպիսիք շատ չեն»,- ասել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ անգլիացիները պատմության մեջ միայն մեկ անգամ են հաղթել աշխարհի առաջնությունում. դա տեղի է ունեցել 1966 թվականին։