«Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Մանուել Լանսինին վթարի է ենթարկվել, մեքենան բախվել է ծառին

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մանուել Լանսինին մարզաբազայի ճանապարհին վթարի է ենթարկվել:

Goal-ը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին, երբ վարորդը արգենտինացի ֆուտբոլիստին մեքենայով տեղափոել է լոնդոնյան ակումբի մարզաբազա: Մեքենան, որում եղել է 29-ամյա խաղացողը, բախվել է ծառին. կիսապաշտպանը չի տուժել, մարզիկը հրաժարվել է հոսպիտալացումից։

Այս մրցաշրջանում Լանսինին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։