Երկու առանցքային ֆուտբոլիստ վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում

Հարձակվող Կարիմ Բենզեման և պաշտպան Ֆերլան Մենդին վերադարձել են «Ռեալի» ընդհանուր խումբ:

Ինչպես հաղորդում է Marca-ն ֆրանսիացի ֆուտբոլիստներն ամբողջությամբ վերականգնվել են և կկարողանան մասնակցել Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղին:

Նշվում է, որ «սերուցքայինների» կազմում ամբողջական մարզում է անցկացրել նաև Գարեթ Բեյլը:

Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը (66 միավոր), Վիգոյի թիմը 11-րդն է (36):

«Սելտա» – «Ռեալ» հանդիպումը կայանալու է ապրիլի 2-ին՝ ժամը 20:30-ին: