«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Le Parisien-ը:
Նշվում է, որ նախորդ ամիս փարիզցիները ակտիվորեն բանակցում են Կանտեի ներկայացուցիչների հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ,սակայն կիսապաշտպանը հրաժարվել է՝ ասելով, որ երջանիկ է Անգլիայում եւ չի պատրաստվում ոչ մի տեղ գնալ։
Ավարտված մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում անցկացրել է 19 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։