«Բրենթֆորդը» հետաքրքրված է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգմամբ։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Հիշեցնենք, որ դանիացին Եվրո-2020-ի խաղում սրտի կաթված էր ստացել և ստիպված էր լքել «Ինտերը»: Նման իրավիճակում անգլիական ակումբը համաձայնել էր 30-ամյա խաղացողին խաղային պրակտիկա տրամադրել՝ մինչև ամառ նախատեսված պայմանագիր կնքելով։ Չնայած համաձայնագիրը երկարաձգելու ցանկությանը՝ դանիացի ֆուտբոլիստին դեռևս առաջարկ չի արվել։ «Բրենթֆորդը» նախ ցանկանում է լուծել Պրեմիեր Լիգայում իր տեղը պահպանելու խնդիրը:
2021/22 մրցաշրջանում Էրիկսենը մասնակցել է 3 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։