«Բավարիան» դիտարկում է ՊՍԺ-ի պաշտպան Տիլո Կերերին ձեռք բերելու տարբերակը։ Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ըստ GFFN-ի՝ մյունխենյան ակումբը կանգ է առել 25-ամյա խաղացողի թեկնածության վրա, քանի որ չափազանց թանկ է համարում Անտոնիո Ռյուդիգերի և Անդրեաս Քրիստենսենի տեղափոոխության տարբերակները։
Կերերը ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականին «Շալկեից»՝ 37 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։