«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կշարունակի հանդես գալ անգլիական ակումբի կազմում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Հաղորդվում էր, որ պորտուգալացին ստանալու է տարեկան 14-15 միլիոն եվրո աշխատավարձ։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: