«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտնել է, որ ակումբն իսկապես համաձայնության է եկել «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսյեի տրանսֆերի հարցում։
«Չավին տեսավ նրան և համաձայնեց տեղափոխությանը: Ես ուրախ եմ, որ «Բարսելոնան» նորեկների է ստորագրում, և որ ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ այստեղ։ Կեսյեն ուժեղ խաղացող է, նա կօգնի մեզ»,- ասել է Բուսկետսը RAC1-ի եթերում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ իվուարցին ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա»՝ ազատ տրանսֆերով: Կողմերը պայմանագիր կկնքեն՝ նախատեսված մինչև 2026 թվականի հունիսը, իսկ կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 6,5 միլիոն եվրո: