Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն այս ամռանը կարող է պայմանագիր կնքել «Քարդիֆ Սիթիի» հետ: Ինչպես հաղորդում է Evening Standard-ը՝ հարձակվողի համաձայնագիրը Ուելսը ներկայացնող ակումբի հետ կարող է նախատեսված լինել մի քանի ամսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ 32-ամյա խաղացողը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից անմիջապես հետո ավարտելու է կարիերան։
Բեյլի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2022 թվականի հունիսին։
2021/22 մրցաշրջանում «Քարդիֆ Սիթին» 38 տուրից հետո վաստակել է 46 միավոր և զբաղեցնում է Չեմփիոնշիփի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: