Ժոզե Մոուրինյոն վերակառուցում է սկսում «Ռոմայում». 7 ֆուտբոլիստ անձեռնմխելի է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ծրագրում է արմատապես փոխել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հռոմեական ակումբի միայն 7 ֆուտբոլիստ անձեռնմխելի կլինի։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանց թվում են դարպասապահ Ռուի Պատրիսիոն, պաշտպաններ Լեոնարդո Սպինացոլան և Քրիս Սմոլինգը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Սերխիո Օլիվեյրան և Լորենցո Պելեգրինին, ինչպես նաև հարձակվող Թեմի Աբրահամը։

Մնացած բոլոր խաղացողների տրանսֆերի համար «Ռոման» պատրաստ կլինի դիտարկել առաջարկներ և բաժանվել նրանցից գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Մոուրինյոն գնում է այս քայլին, որպեսզի հաջորդ մրցաշրջանում «Ռոմային» դարձնի Իտալիայի առաջնության լավագույն քառյակի հավակնորդ։