ՊՍԺ-ն սկսել է աշխատել «Այաքսի» վինգեր Անտնիի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Le10Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում 22-ամյա խաղացողի գործակալների հետ։ Ավելի վաղ բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Բավարիան» և «Բարսելոնան»:
Անտոնիի պայմանագիրն ամստերդամյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում վինգերն անցկացրել է 33 խաղ, դարձել 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։