Դորտմունդի «Բորուսիան» ստիպված կլինի խոշոր գումար վճարել Կարիմ Ադեյեմիի համար

Դորտմունդի «Բորուսիան» «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիին ձեռք բերելու համար ստիպված կլինի վճարել 45 միլիոն եվրո։

Sport Bild-ը հայտնում է, որ գերմանական ակումբը պետք է որոշում կայացնի մինչ Զատիկը (ապրիլի 15-18), հակառակ դեպքում «Զալցբուրգը» բանակցություններ կսկսի այլ թիմերի հետ։

2021/22 մրցաշրջանում գերմանացի ռմբարկուն ավստրիական ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը 20-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։