Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտի որդին՝ Դավիդեն կարող է գլխավորել թիմը առաջիկա խաղերում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Դա պայմանավորված է իտալացի մասնագետի հիվանդությամբ, ով այսօր (մարտի 30-ին) կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։
Անչելոտտին բաց կթողնի թիմի հաջորդ հանդիպումները, իսկ նրան կփոխարինի որդին, ով ակումբում նրա օգնականն է։
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Չելսի» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 6-ին՝ Լոնդոնում։