«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան այս շաբաթ կվերսկսի թիմի ընդհանուր խմբի հետ մարզումները, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Այժմ իտալացին գտնվում է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում՝ պրոֆեսոր Լեմպայնենի մոտ հետազոտություն անցնելու համար, ով նրան վիրահատել էր վնասվածքից անմիջապես հետո։
Ապրիլից սկսած 29-ամյա ֆուտբոլիստը կմարզվի «Ռոմայի» ընդհանուր խմբի հետ, իսկ խաղադաշտ կարող է վերադառնալ ամսվա երկրորդ կեսին։ Հնարավոր է, որ որոշ ժամանակ պաշտպանը հանդես գա հռոմեական ակումբի երիտասարդական թիմում։
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը կայացած Եվրո-2020-ի խաղում Սպինացոլան աքիլեսյան ջլի լուրջ վնասվածք ստացավ, որից հետո ստիպված եղավ վիրահատության ենթարկվել։