ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պայմանագիր է կնքել Socios կրիպտոարժույթային ընկերության հետ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Նշվում է, որ 34-ամյա խաղացողի և կազմակերպության միջև նախնական համաձայնագիրը նախատեսված է 3 տարով։ Արգենտինացին կմասնակցի Socios-ի գովազդային արշավներին, այդ թվում՝ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու գովազդային արշավին:
Reuters-ի տեղեկություններով՝ Մեսսին այդ պայմանագրով կստանա 20 միլիոն դոլար։