Ալեքսանդր Կոկորինը կարող է հեռանալ «Ֆիորենտինայից»

«Ֆիորենտինան» ցանկանում է բաժանվել ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինից:

Անցած ձմռանը իտալական ակումբը փորձեց վաճառել հարձակվողին, սակայն պոտենցիալ գնորդները պատրաստ չէին ռուս ֆուտբոլիստին բարձր աշխատավարձ վճարել:

Ինչպես հաղորդում է La Repubblica Firenze-ն, ամռանը ֆլորենցիական ակումբը կրկին կփորձի վաճառել 31-ամյա հարձակվողին։

Քննարկվել է նաև Կոկորինի հետ պայմանագրի խզումը, սակայն «Ֆիորենտինայի» համար դա ձեռնտու չէ ֆինանսական տեսանկյունից։