«Այաքսի» տեխնիկական տնօրեն Ջերի Համստրան մեկնաբանել է Ամստերդամյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր հեռանալը։
«Հիանալի կլիներ, եթե Տեն Հեգը մնար «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա դեռ պայմանագիր ունի ակումբի հետ, բայց դա ոչինչ չի երաշխավորում։
Առայժմ Էրիկը կենտրոնացած է «Այաքսի» հետ աշխատանքի վրա։ Թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը»,- Համստրայի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը: