Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան իր նախկին թիմակից Սերժ Գնաբրիին խորհուրդ է տվել տեղափոխվել մադրիդյան ակումբ՝ հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Ֆուտբոլիստները հիանալի հարաբերություններ ունեն ՝ ինչը ֆուտբոլիստը փորձում է օգտտագործել:
Ըստ աղբյուրի՝ Գնաբրին դժգոհ է Յուլիան Նագելսմանի օրոք թիմում իր դերից։
Այնուամենայնիվ, կողմերը դեռ չեն բանակցում:
Գնաբրիի պայմանագիրը «Բավարիայի» հետ կավարտվի 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա գերմանացին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: