Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ հայտնում է Opta-ն։
Կիլիանը Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու դեմ ընկերական խաղում դուբլի հեղինակ է դարձել։
Այսպիսով՝ Մբապպեն դարձել է ֆրանսիացի առաջին ֆուտբոլիստը, որը 21-րդ դարում 5 անընդմեջ խաղում մասնակցել է հավաքականի առնվազն 2 գոլի, գոլ խփելով անձամբ, կամ կատարելով գոլային փոխանցում:
Մբապպեն Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում նա 2018 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում՝ մրցաշարի վճռորոշ խաղում գրավելով խորվաթների դարպասը: