Յուլիան Նագելսմանը կարոող է անգլիական ակումբ գլխավորել

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին թիմ հրավիրելու հնարավորությամբ, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ղեկավարությունը հավանում է 34-ամյա գերմանացուն։ Այնուամենայնիվ, ակումբը վստահ է, որ մարզիչը կմնա «Բավարիայում»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներն են Էրիկ տեն Հագը «Այաքսից» և Մաուրիսիո Պոչետինոն՝ ՊՍԺ-ից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեն Հագը հարցազրույցի ժամանակ տպավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը։