ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը հայտնվել է «Սևիլիայի» թիրախում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
28-ամյա գերմանացին դժգոհ է ֆրանսիական ակումբում իր դիրքից և ստացած խաղաժամանակից։
Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկայում:
Ընթացիկ մրցաշրջանում Յուլիան Դրաքսլերը մասնակցել է ֆրանսիական Լիգա 1-ի 18 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 541 րոպե։
Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 20 մլն եվրո։