Էդինսոն Կավանին վնասվածք է ստացել

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Չիլիի դեմ խաղում։

35-ամյա ուրուգվայցին խաղադաշտը լքել է հանդիպման 29-րդ րոպեին։ Նրան փոխարինել է Լուիս Սուարեսը։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի ապաքինման ստույգ ժամկետները հայտնի կդառնան բուժզննումից հետո։