Մադրիդի «Ռեալը» թիրախավորել է «Բարսելոնայի» սանին

«Ռեալը» մտադիր է թիմ հրավիրել «Լայպցիգի» վինգեր Դանի Օլմոյին:

Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, Ամռանը «սերուցքայիններն», ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտան Գարեթ Բեյլին ու էդեն Ազարին, ինչից հետո կփորձեն պայմանավորվել գերմանական ակումբի հետ:

Հիշեցնենք, որ երիտասարդ իսպանացին «Բարսելոնայի» սան է:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Օլմոն անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 ասիստի հեղինակ: