Հայտնի է, թե որքան չի խաղա Էդեն Ազարը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը վիրահատվել է։

Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վիրահատությունը հաջող է անցել։

Բելգիացին արդեն սկսել է վերականգնողական մարզումը։

Ինչպես հայտնում է Goal.com-ի լրագրող Խորխե Պիկոնը, կիսապաշտպանը բաց կթողնի  2-4 շաբաթ։