Ռաուլ Գոնսալեսը ասել է, թե որն է իր երազանքը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը խոստովանել է, որ երազում է գլխավորել «Արքայական ակումբը»։

«Ցանկանու՞մ եմ գլխավորել «Ռեալը». Իհարկե, դա իմ երազանքն է, որին ձգտում եմ։ Որոշել եմ լավ մասնագետ դառնալ, ինձ պատրաստել լուրջ մարտահրավերների։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք կլինի՞ իմ կարիքը, թե ոչ։ Այժմ ես սովորում եմ, հաճույք եմ ստանում և ակումբի տրամադրության տակ եմ»,- Ռաուլի խոսքն է մեջբերում Marca-ն։

44-ամյա Ռաուլն այժմ մարզում է «Ռեալի» 2-րդ թիմը՝ «Կաստիլյան»: