Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հերքել է լուրերն այն մասին, որ ինքը կարող է նմանատիպ պաշտոն զբաղեցնել Լոնդոնի «Արսենալում»:
«Ես ներողություն եմ խնդրում «Արսենալից», բայց տեղեկությունը, որ ես շահագրգռված եմ աշխատել «Արսենալում» կեղծիք է: Մեր օրերում ֆեյքերը շատ են, դա ինձ վրդովեցնում է։
Շատ եմ ցավում, որ ԶԼՄ-ներում կեղծ տեղեկություններ են հայտնվել։ Բոլորին խնդրում եմ հանգստանալ, քանի որ գնահատում եմ պրոֆեսիոնալիզմը և գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է կրում ինձ վրա՝ որպես Բրազիլիայի հավաքականի մարզիչ»,- ասել է Տիտեն։