«Չելսին» այս մրցաշրջանում չի կարողանա ԱՊԼ-ի տնային հանդիպումների տոմսեր վաճառել, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Պրեմիեր Լիգայի հանդիպումներին «Սթեմֆորդ Բրիջում» կարող են մասնակցել միայն աբոնեմենտներ ունեցողները:
Միաժամանակ, ակումբը իրավունք կստանա վաճառել ներքին այլ առաջնությունների և ՉԼ-ի հանդիպումների տոմսերը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել բրիտանական իշխանությունների կողմից՝ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով։