Քրիստիան Էրիկսենը Սերբիայի դեմ խաղում կլինի Դանիայի հավաքականի ավագը

Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Դանիայի հավաքականի ավագը կլինի մարտի 29-ին կայանալիք Սերբիայի ընտրանու դեմ ընկերական խաղում:

30-ամյա ֆուտբոլիստի համար դա կլինի առաջին խաղը «Պարկեն» մարզադաշտում՝ սրտի կանգից հետո։

Հիշեցնենք ,որ նախորդ տարվա հունիսի 12-ին Կոպենհագենի մարզադաշտում Ֆինլանդիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և սրտի կաթված ստացել։

Կիսապաշտպանի վերադարձը Դանիայի հավաքական տեղի ունեցավ մարտի 27-ին, երբ նա Հոլանդիայի հետ ընկերական խաղում դուրս եկավ փոխարինման: