Էրլինգ Հոլանդն ակնկալում է, որ իր նոր ակումբն իրեն տարեկան 20-25 մլն եվրո աշխատավարձ կվճարի

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Sport.es-ը։

Նշվում է, որ պոտենցիալ գնորդը ստիպված կլինի շուրջ 50 միլիոն եվրո միջնորդավճար վճարել նորվեգացու հորը, ինչպես նաև նրա գործակալ Մինո Ռայոլային: Ինքը՝ հարձակվողը, կհամաձայնի տեղափոխվել այնպիսի ակումբ, որը հարկերի վճարումից հետո կկարողանա իրեն տարեկան 20-ից 25 մլն եվրո աշխատավարձ վճարել:

21-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդներն են «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Բարսելոնան»:

Հոլանդը «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։