«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի նոր տրանսֆերների մասին:
«Մենք հաջորդ մրցաշրջանի համար պայմանագիր ենք կնքել երկու ֆուտբոլիստի հետ: Նրանցից մեկը կիսապաշտպան է, մյուսը՝ կենտրոնական պաշտպան։ Բայց ես առայժ չեմ կարող տալ նրանց անունները»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում RAC1-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» պայմանագիր է կնքել «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի, ինչպես նաև «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ։