Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր խաղային կարիերայի հնարավոր ավարտի մասին։
«Ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից և ինձ պիտանի եմ զգում ակումբի և իմ ազգային հավաքականի համար։
Չգիտեմ՝ երբ կավարտեմ, բայց հաստատ գիտեմ, որ երբ ցանկանամ, ինքնուրույն կկայացնեմ այդ որոշումը։ Եթե ցանկանամ շարունակել խաղալ, կմնամ»,- ասել է 37-ամյա ռմբարկուն։
Ռոնալդուն այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։