Անսումանե Ֆատին վերադարձել է «Բարսելոնայի» ընդհանուր խումբ

Հարձակվող Անսումանե Ֆատին ժամկետից շուտ ապաքինվել է վնասվածքից և արդեն վերադարձել է «Բարսելոնայի» ընդհանուր խումբ, հայտնում է Sport.es-ը։

Վերջին անգամ իսպանացի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հունվարի 20-ին, որից հետո ապաքինվում էր ազդրի վնասվածքից։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ հարձակվողը խաղադաշտ կվերադառնա միայն մայիսին։

19-ամյա խաղացողը վիրահատությունից հետո հաջողությամբ ավարտել է իր առաջին մարզումը թիմի հետ։ Թիմակիցները Ֆատիին դիմավորել են ծափողջույններով։