ՊՍԺ-ի պաշտպանը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ

Պաշտպան Տիլո Կերերը չի ցանկանում երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը, հայտնում է RMC Sport-ը։

Փարիզյան ակումբն այս ամռանը կարող է վաճառել 25-ամյա խաղացողի տրանսֆերը, որպեսզի հետագայում նրան անվճար բաց չթողնի։

Գերմանացի ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականին «Շալկեից»՝ 37 միլիոն եվրոյի դիմաց։ Այժմ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: 

Այս մրցաշրջանում Կերերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։