«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է նոր պայմանագիր չառաջարկել թիմի 3 ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը կլքի առնվազն 3 ֆուտբոլիստ։ Անգլիական ակումբը նոր պայմանագրեր չի առաջարկի կիսապաշտպաններ Ջեսի Լինգարդին և Խուան Մատային, ինչպես նաև հարձակվող Էդինսոն Կավանիին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բոլոր 3 ֆուտբոլիստների գործող պայմանագրերն ավարտվում են 2022 թվականի ամռանը։

Այժմ «կարմիր սատանաներն» ակտիվորեն աշխատում են կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հետ համաձայնագրի ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Սպասվում է, որ նոր պայմանագիրը կկնքվի մոտ ապագայում։

Նշվում է, որ «Յունայթեդն» այնուհետև կփորձի երկարաձգել պայմանագիրը պաշտպան Լյուկ Շոուի հետ: