«Նապոլին» ցանկանում է թիմում պահել պաշտպան Կալիդու Կուլիբալիին և երկարաձգել պայմանագիրը նրա հետ, հայտնում է Calciomercato-ն:
30-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նոր պայմանագրով նեապոլիտանական ակումբը պատրաստ է նրան վճարել տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ:
«Նապոլին» նաև պատրաստ է սենեգալցի ֆուտբոլիստին դարձնել թիմի նոր ավագը Լորենցո Ինսինյեի հեռանալուց հետո, ով ամռանը կտեղափոխվի «Տորոնտո»:
Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: