Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է իր տրանսֆերային նպատակից

Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար մղվող պայքարից։ Իսպանական ակումբը պայմանագիր չի կնքի 29-ամյա խաղացողին, հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ ինքը Պոգբան դեմ չէ մնալ «Յունայթեդում», սակայն մանչեսթերյան ակումբի ղեկավարության կողմից պայմանագիրը երկարաձգելու առաջարկներ չեն եղել։ Աշխարհի չեմպիոնի գործող համաձայնագրի ժամկետը մանկունիանցիների հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։

2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։