Ֆրանսիայի հավաքականի և անգլիական «Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը մեկնաբանել է հունվարին ակումբի հետ նոր պայմանագրի կնքումը։
«Երկուսուկես տարի մենք ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, բայց Կոնտեի գալուստով մենք իրական առաջընթաց ենք զրանցում:
Այնպիսի զգացողություն ունենք, որ հիմա զարգացման փուլում ենք։ Կարծում եմ՝ պատրաստ կլինենք վերադառնալ չեմպիոնական պայքարի»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: