Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ պահանջ է ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը

Առաջիկա օրերին հանդիպում կանցկացվի «Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագու Պինտուի և հռոմեական թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների միջև՝ հայտնում է Tuttomercatoweb-ը։

Երկու կողմերը կքննարկեն հայ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հարցը, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Հաղորդվում է, որ «Ռոմայի» ղեկավարները լավատեսորեն են տրամադրված ֆուտբոլիստի հետ համաձայնության գալու հարցում:

Մխիթարյանի պայմանագրի երկարաձգումը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պահանջներից մեկն է ամառային տրանսֆերային պատուհանից առաջ:

Special One-ը 33-ամյա հայ ֆուտբոլիստին համարում է թիմ առանցքային ֆուտբոլիստ: