Միլանի «Ինտերը» ցանկանում է թիմ հրավիրել «Տորինոյի» պաշտպանին

Միլանի «Ինտերը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերին ձեռք բերելու տարբերակը։

Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝  Ակումբների միջև բանակցությունները ընթացքի մեջ են։

Միլանյան ակումբը պատրաստ է 40 միլիոն վճարել ֆուտբոլիստի համար, սակայն «Տորինոն» 60 միլիոն է պահանջում: