Դենզել Դամֆրիսը՝ գերմանական գրանդի դիտակոտում

Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսը կարող է կարիերան շարունակել գերմանական Բունդեսլիգայում։

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ գերմանացիները նոր եզրային պաշտպան են փնտրում։ «Բավարիայի» ղեկավարությանը շատ է դուր գալիս Դամֆրիսի հետ պայմանագիր կնքելու գաղափարը։

Հոլանդացին ակումբում հանդես է գալիս 2021 թվականից, որտեղ տեղափոխվել է ՊՍՎ-ից 13,7 միլիոն եվրոյի դիմաց:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

Ընթացիկ մրցաշրջանում Դամֆրիսը Սերիա Ա-ում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

2018 թվականից պաշտպանը հրավիրվում է Հոլանդիայի հավաքական: