Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը բարեհաջող վիրահատության է ենթարկվել, հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա գերմանացին երկու շաբաթ առաջ «Քյոլնի» հետ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում (0:1) ձախ ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել։
Այս մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 10 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։