Իսկոն ցանկանում է տեղափոխվել իտալական ակումբ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով  տեղափոխվել «Ֆիորենտինա»:

Իապանացին տրանսֆերի քննարկման համար մեկնել է Ֆլորենցիա, հայտնում է Mundo Deportivo-ն:

Մադրիդցի կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին:

Իսպանացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում անցկացրել է ընդամենը 14 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ: