Յուլիան Դրաքսլերը՝ իր խաղային պրակտիկայի մասին. «Ես ավելիին եմ արժանի»

ՊՍԺ-ի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն ամռանը կարող է լքել ակումբը։

«Ես ուրախ եմ, որ Գերմանիայի հավաքականի կազմում 90 րոպե խաղալու համար։ Նման բան երկար ժամանակ չէր եղել։

Ես վստահ եմ, որ հավաքականում խաղալու համար վարպետությունս բավարարում է, բայց ակումբում իրավիճակը այլ է։

Խաղային պրակտիկայի պակաս ունեմ։ Ես ավելիին եմ արժանի»,- Դրաքսլերի խոսքն է մեջբերում Get French Football-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Դրաքսլերը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։