Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա սերբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի թիմը:
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» նույնպես դեմ չէ նրա հեռանալուն։
Յովիչը կարող է վերադառնալ Բունդեսլիգա, որտեղ նախկինում արդեն խաղացել է
Լուկան ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։