«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ ժամանակներս կարող է վերսկսել մարզումները ընդհանուր խմբում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 28-ին 19-ամյա իսպանացին Մադրիդից վերադարձել է Բարսելոնա, որտեղ ապաքինվում էր ազդրի վնասվածքից։
Նշվում է, որ մարտի 29-ին հարձակվողը բուժզննում կանցնի «Բարսելոնայի» բազայում և կվերսկսի մարզումները։