Մեմֆիս Դեպայի տրանսֆերի համար միանգամից մի քանի ակումբ կպայքարի

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է այս ամառ հեռանալ ակումբից։

Հոլանդիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը «Թոթենհեմն» է, հայտնում է Mundo Deportivo-ն:

Դեպայի ծառայություններով հետաքրքրված են, նաև «Միլանը» և «Յուվենտուսը»։

Հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

2021/22 մրցաշրջանում Դեպայը իսպանական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։