«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել իսպանական ակումբ, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադը»։
Նախկինում հաղորդվում էր, որ Կավանին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Նա արդեն բանակցել է «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչների հետ։
35-ամյա Կավանին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայի 12 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: