Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կիսվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի եզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից ունեցած սպասելիքներով։
Կիսաեզրափակչում Պորտուգալիան հաղթեց Թուրքիային (3:1), իսկ Հյուսիսային Մակեդոնիան առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի նկատմամբ (1:0):
«Ես միշտ ասել եմ, որ մենք կարող ենք խաղալ Հյուսիսային Մակեդոնիայի կամ Իտալիայի հետ։ Այս հանդիպումները եզրափակիչներ են, իսկ եզրափակիչները միշտ բարդ են։ Մենք հաղթեցինք Թուրքիային և այժմ պատրաստվում ենք հաղթել երկրորդ խաղում։ Դա այն է, ինչի վրա մենք պատրաստվում ենք կենտրոնանալ: Մենք պետք է կենտրոնանանք Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու վրա, որն, անշուշտ, բարդ հակառակորդ է լինելու։ Եթե նրանց հաջողվել է հաղթել Իտալիային, դա նշանակում է, որ մեզ համար շատ դժվար կլինի»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պորտուգալիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա մարտի 29-ին Պորտուում։