«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է իր նախկին խաղընկերոջ՝ Չավիի աշխատանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Ինձ դուր է գալիս այս «Բարսելոնան», ես հաճույքով եմ դիտում նրանց խաղը, քանի որ թիմն ավելի վաղ կորցրել էր իր որոշ հատկանիշներ: Թիմը միշտ գերազանց ֆուտբոլիստներ է ունեցել, բայց կորցրել էր հաղթելու հնարավորությունը:
Չավին վերականգնեց թիմային ոգին: Նման տարբեր խաղացողները հիանալի կերպով գործակցում են միմյանց հետ: Նրանց միավորում է այդ ոգին։ Չավին պետք է շարունակի փորձ ձեռք բերել, բայց նա արդեն համոզել է թիմին իր ուժի մեջ, ամեն ինչ լավ է ընթանում»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» 54 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Ապրիլի 3-ին կատալոնացիները հերթական տուրում կխաղան «Սևիլիայի» հետ։